Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում

13.05.2025 12:16
499

Ուկրաինայի նախագահը համաձայն է դեմ առ դեմ բանակցել Ռուսաստանի հետ և մայիսի 15-ին ՌԴ նախագահին անձամբ կսպասի Ստամբուլում, որտեղ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր երկու երկրների միջև ուղիղ բանակցություններ անցկացնել: Իսկ մինչ այդ, Ուկրաինան ակնկալում է, որ Ռուսաստանն այսօրվանից լիակատար և անվերապահ հրադադար կհաստատի, որը բավականաչափ երկար կլինի, որպեսզի կարողանան բանակցել ու է՛լ ավելի մոտենալ խաղաղությանը, երեկոյան ուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին:

«Ես այս հինգշաբթի՝ մայիսի 15-ին, կլինեմ Թուրքիայում և այնտեղ կսպասեմ Պուտինին։ Անձամբ կլինեմ այնտեղ։ Եվ հուսով եմ՝ այս անգամ Պուտինը պատճառներ չի փնտրի, թե ինչու չի կարող ինչ-որ բան անել։ Մենք պատրաստ ենք խոսել, որպեսզի դադարեցնենք պատերազմը., - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ ասելով, թե Մոսկվան լուրջ է տրամադրված ուկրաինական խնդրի տևական կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի պատասխանել գլխավոր հարցին՝ արդյոք Պուտինը կմեկնի՞ Ստամբուլ, իսկ եթե ոչ, ապա ո"վ կներկայացնի Ռուսաստանը:

«Ընդհանուր առմամբ, մենք լրջորեն ենք տրամադրված երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ որոնելու», - վստահեցրել ՌԴ նախագահի խոսնակը:

Մինչ Մոսկվայից չեն հստակեցնում, թե ով կմասնակցի ստամբուլյան հանդիպմանը, ռուսական զինուժը շարունակել է հրթիռներով ու անօդաչուներով հարվածել Ուկրաինային: Տուժածներ կան Օդեսայում, Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում, Սումիում մեկ մարդ է սպանվել: Ռուսական զորքը Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժը ևս հարվածներ է հասցրել, Կուրսկում երեք վիրավոր կա:

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաընկերությանն ասել է, որ թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու հայտարարությունները դեռ խաղաղ բանակցությունների մասին չեն, ոչ էլ՝ դրանց բովանդակության: Ըստ նրա՝ Ուկրաինայի համար հիմա գլխավորը հրադադարին հասնելն է, իսկ Պուտինը ցանկանում է բոլորովին այլ բան, և այստեղ դեռ անհամատեղելիություն կա։ Սակայն պարզ է, որ երկուսի հայտարարություններն էլ ուղղված են ԱՄՆ նախագահին:

«Զելենսկուն հարկավոր էր պատասխանել ոչ թե Պուտինին, այլ՝ Թրամփին։ Ինչպես որ Պուտինի ելույթը Զելենսկու համար չէր, այլ՝ Թրամփի, այդ պատճառով էլ այն գիշերով արվեց։ Երկու կողմերն էլ հիմա խաղում են մեկ դիտորդի համար՝ Դոնալդ Թրամփի», - ընդգծել է Ֆեսենկոն:

Ռազմաքաղաքական մեկնաբան Յուրի Ֆյոդորովն, իր հերթին, կարծում է, որ Պուտինը չի գնա Ստամբուլ: Նրա գնահատմամբ՝ Ստամբուլում կարևոր հարցեր չեն քննարկվի, դրանք նույնիսկ բանակցություններ չեն. - «Դա պարզապես հանդիպում է, զրույց, որտեղ, մի կողմից, Մոսկվան կհայտարարի իր առավելապաշտական դիրքորոշման մասին, որը հանգում է Ուկրաինայի կապիտուլյացիայի պահանջին, իսկ Ուկրաինան կհայտարարի իր դիրքորոշման մասին, որ պատրաստ են բանակցությունների, բայց՝ հրադադարի պայմանով»:

Երեկ ԱՄՆ նախագահն էր Ուկրաինային կոչ արել անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկին, որը թեև չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց պատրաստ է հանդիպել Թուրքիայում՝ արյունահեղությունը դադարեցնելու շուրջ բանակցելու համար։ Թրամփը սոցցանցում գրել էր, թե սկսում է կասկածել, որ Ուկրաինային կհաջողվի գործարք կնքել Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը տոնելով:

«Նրանք առնվազն կկարողանան որոշել, թե արդյոք գործարք հնարավո՞ր է, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչ փուլում է գործընթացը, և կկարողանան գործել համապատասխանաբար», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Այս ֆոնին, Գերմանիայի կառավարությունից հայտարարել են, որ Եվրամիության անդամ երկրները նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարին։

Լոնդոնում այսօր հավաքվել են ԵՄ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու Ուկրաինային աջակցության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր:

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հանդիպումից առաջ ասել է՝ որպեսզի խաղաղության շուրջ որևէ բանակցություն ընթանա, պետք է հրադադար հաստատվի, սակայն ռուսական զորքը շարունակում է հարվածել:

«Մենք նաև պետք է համոզվենք, որ Ռուսաստանը ցանկանում է դա, բարի կամք դրսևորի՝ նստի և խոսի ուկրաինացիների հետ։ Ինչը չենք տեսնում: Պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի իսկապես խաղաղություն ցանկանա և նստի ու խոսի Ուկրաինայի հետ», - հայտարարել է Կալլասը:

Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի հարցերով հանձնակատարն, իր հերթին, այսօր Բրյուսելում հայտարարել է, որ եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունները պետք է ավելի շատ ինտեգրվեն միմյանց: Ելույթ ունենալով պաշտպանական արդյունաբերության թեմայով ֆորումում՝ Անդրիուս Կուբիլիուսը նշել է, որ այսօր աշխատանքները կսկսի ԵՄ-Ուկրաինա աշխատանքային խումբը, որի նպատակն է նպաստել պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրմանը, համատեղ նախագծերի կամ համատեղ գնումների գործընթացների զարգացմանը:

«Պուտինին կանգնեցնելու համար մենք պետք է ավելի շատ արտադրենք, ավելի շատ նորարարություններ մտցնենք, և դա պետք է անենք միասին՝ Եվրամիությունում և Ուկրաինայի հետ», - ասել է Կուբիլիուսը:

Հանձնակատարը նաև նշել է՝ Եվրոպան կարող է սովորել ռազմարդյունաբերության ոլորտում Ուկրաինայի նորարարական լուծումներից: Իսկ ապագայում, երբ Եվրոպան կստանձնի եվրոպական մայրցամաքի պաշտպանության ողջ պատասխանատվությունը, Ուկրաինան կլինի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ամենակարևոր բաղադրիչը, վստահեցրել է նա:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08