Նոր պայմանավորվածություն ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև՝ խորացնելու համագործակցությունը

21.12.2022 16:53
911

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նորընտիր ղեկավարության՝ ՌԴ ԳԱ նախագահ ակադեմիկոս Գենադի Կրասնիկովի, փոխնախագահների և բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների հետ:  Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև 2021թ. նոյեմբերի 5-ին կնքված Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ճանապարհային քարտեզի 54 կետերից կընտրի առավել կարևորները, և աշխատանքներ կտարվեն դրանց կյանքի կոչման ուղղությամբ:

 

«Համագործակցության համար երկկողմանի շահագրգռվածություն կա: Կարևորելով անցյալը, կարևորելով այն պատմությունը, որ ունեցել են մեր ակադեմիաները համատեղ դեռևս ԽՍՀՄ տարիներից և այն նախադրյալները, որ առկա են այսօր, պետք է իրենց շարունակությունը գտնեն ապագայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ կատարել հայ-ռուսական այն պայմանագրերի ուղղությամբ, որոնք գործել են Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի համատեղ ֆինանսավորմամբ: «Աշխատանքները շարունակելու համար պետք է ստորագրվի միջպետական համագործակցության պայմանագիր Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի միջև: Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- ասաց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Լուսանկարները՝ Օլգա Մերզլյակովա

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

21.12.2022թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40