Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման գործով երկրորդ անձն է ձերբակալվել. նա նախկինում դատապարտված է եղել

09.01.2019 19:16
1203

Երեկ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման գործով եւս մեկ անձ է ձերբակալվել:

Ձերբակալվածը 1996 թվականին ծնված Մերուժան Ոսկանյանն է: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործով մյուս ձերբակալվածը Եղվարդ քաղաքի բնակիչ Գոռ Հակոբյանն է: Երկուսն էլ ավտոբուսում գտնվող նորակոչիկներից մեկի հարազատներն են:

Տեղեկացանք, որ գործով ձերբակալված Մերուժան Ոսկանյանը նախկինում դատապարտված է եղել: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող Սուրիկ Բաբայանի հետ, որի ընթացքում քաշքշել, հայհոյանք է տվել եւ բռնություն գործադրել: Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել նշված հանցագործության կատարման համար, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Մերուժան Վարուժանի Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Դեպքի առթիվ երեկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: «Նկարում են, մի արեք», - հայտարարում էին ավտոբուսը կանգնեցրած տղաները: Մեր թղթակցին հաջողվել էր մտնել ավտոբուսի սրահ եւ նկարահանել տեղի ունեցածը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ՊՆ-ն դատապարտում է միջադեպը: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն էլ հայտնել էր, որ հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ոստիկանությունն էլ իր հերթին պարզաբանել էր, որ Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն, կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40