Նորաստեղծ երգչախմբի կատարումները նվիրված էին նահատակ հայորդիներին

09.06.2021 16:48
6417

Հունիսի մեկին  կրկին մարդաշատ էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման սրահը: Ուրախության հետ մեկտեղ՝ ներկաներից շատերը հուզված էին:

Նորաստեղծ երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Մ.Ֆարամազյան) անդրանիկ կատարումները  նվիրված էին նահատակված հայորդիներին:Մեկ տարվա դադարից հետո բացվեց մինչ այս  ամենից մեծ մասշտաբի ցուցահանդեսը: Գերակշռող մասը կերպարվեստի խմբերի աշխատանքներն էին:

Հուրախություն Հ. Իգիթյանի, ԳԱԿ-ի ներկաները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և նշեցին, որ տեսանելի է ցուցահանդեսից ցուցահանդես որակական փոփոխությունները՝ և  աշխատանքների, և պայմանների:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Հ. Իգիթյանի անվան ԳԱԿ-ի աշխատանքը լավագույններից է Գորիս քաղաքում և մեծ կշիռ ունի գեղագիտական դաստիարակության գործում:

Կենտրոնում սովորում է շուրջ երկու հարյուր սան: Ստորաբաժանման տնօրեն, գեղանկարիչ (նկարիչների միության անդամ) Ա. Մաշուրյանը նշեց, որ բավականին մեծ թիվ են կազմում դիմողները, ովքեր ցանկություն ունեն ուսանելու ԳԱԿ-ում:

Ցուցահանդեսից հետո հրատապ խնդիրներից մեկը կլինի նոր արվեստանոցների որոնումը, հնարավոր է անգամ՝ հանրակրթական դպրոցներում:

Բացման խոսքում տնօրենը նաև շնորհակալական խոսք ասեց ծնողներին՝  և նշեց, որ կատարված աշխատանքի լավագույն գնահատականը հենց ծնողների վստահությունն է:

 

Ա. Մաշուրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40