Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում

03.11.2018 12:26
1139

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս մամուլում նյութեր են հրապարակվել, համաձայն որոնց արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել այս կապակցությամբ՝ հայտնելով, որ եթե ԱԺ ընտրությունների արդյունքները չվիճարկվեն, ապա հաջորդ ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, ոչ թե 31-ին։

«Ինչպես գիտենք Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակվել են սույն թվականի դեկտեմբերի 9-ին (կիրակի): Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով (ձևավորվում է մեծամասնություն), բացակայում են Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր այն առիթները, որոնք հիմք են հանդիսանալու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հետաձգելուն, ապա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, քանի որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին:

Ընտրության օր՝ դեկտեմբերի 9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտեմբերի 16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկտեմբերի 17, երկրորդ երկուշաբթին՝ դեկտեմբերի24): Հիշեցնում եմ, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ»,- գրել է Բաբայանը:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40