Նոյեմբերի 10-ը` Տեղական ինքնակառավարման օրը Ագարակ քաղաքում

15.11.2013 13:18
1787

Նոյեմբերի 10-ը` Տեղական ինքնակառավարման օրը, ուշագրավ միջոցառմամբ նշանավորվեց Ագարակ քաղաքում: Քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքապետարանի ենթակա կառույցների ղեկավարների, համայնքի ավագանու անդամների եւ քաղաքապետարանի վետերանների մասնակցությամբ տեղի ունեցած երեկոյին նախեւառաջ ներկայացվեց տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն Ագարակում` 1996 թվականից ի վեր: Այնուհետեւ մասնագիտական տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց ու բարեմաղթանք հղեց քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտի ագարակցի վետերանները: Երեկոն ուղեկցվում էր քաղաքապետարանի աշխատակիցների գեղարվեստական ելույթներով, ստեղծագործություններով ու ներկայացումներով: Սյունիքյան եւ ագարակյան թեմաներով երգերի կատարմամբ միջոցառմանը մասնակցում էր Մեղրի-Ագարակում ճանաչում ունեցող «Մեղրաձոր» երաժշտական համույթը: Ամբողջ հանրապետությունում լեռնահանքային արդյունաբերությամբ ճանաչված քաղաքը, ինչպես ցույց տվեց երեկոն, նախեւառաջ հոգեւոր-մշակութային միջավայր է, ինչն էլ, ըստ էության, Ագարակի քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության տեսանելի արդյունքներից մեկն է:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25