Նոյեմբերի 27-ը՝ Եղիշե Չարենցի մահվան օրն է

27.11.2016 10:28
1880

Իմ մահվան օրը կիջնի լռություն,

Ծանր կնստի քաղաքի վրա,

Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,

Կամ լուր աղետի` թերթերում գրած:

Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,

Բարեկամուհու նման տխրատեսք,

Լուրը կշրջի փողոցները նախ,

Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…

Իբրեւ ծերունի մի թերթավաճառ`

Հուշիկ քայլերով եւ համարյա կույր,

Կշրջի բոլոր տներն անպատճառ

Ու կհայտնվի ամեն մի բակում:

Ստվերի նման, սահած տնից-տուն,

Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,

Կկանգնի, ինչպես դժնի լռություն`

Տարածված ամբողջ քաղաքի վրա:

Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,

Բոլորի սրտում կկանգնի հանկարծ

Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,

Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,

Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,

Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով

Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,

Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,

Մարդիկ, որ թեեւ կյանքիս արձագանք`

Մնացել են լոկ վկա անտարբեր

Եվ կարծել են , թե ես վաղո՜ւց չկամ, -

Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,

Որպես ընդհանուր աղետից սարսած`

Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ

Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…

Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,

Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,-

Ելնելով անցած օրերիս նաշից,

Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, եւ գյուղերում խուլ,

Անցորդներն` իրար անծանոթ անգամ,

Աչքերում իրար եւ հայացքներում

Պիտի միեւնույն թախիծը կարդան…

Եվ դեմքով տխուր, եւ լուռ աչքերով

Պիտի միեւնույն սուգը հաղորդեն,

Երգերիս հանդեպ անսահման ներող,

Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…

Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,

Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,

Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,

Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,

Գլուխը թեքած պատկերիս վրա`

Կնայի մի կին աչքերիս տխուր,

Եվ կարցունքոտվեն աչքերը նրա: -

…………………………………………..

Եվ ինչպես կյանքում՝ տարիներ առաջ,

Հուշերում հանկարծ անցյալը բուրի,

Երազանքներում գուցե իմ անցած

Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…

Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,

Արդեն չի հառնի եւ ոչ մի գրքում,

Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,

Եվ ո՛չ մի գրքում, եւ ո՛չ մի գրքում…

15. XII.1936

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40