Տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են. Աբբաս Արաղչին` Իգոր Խովաևի հետ հանդիպմանը

14.08.2025 10:22
428

Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:

«Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշմանը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատմանը՝ Արաղչին ընդգծել է տարածաշրջանային երկրների կողմից խնդիրների խաղաղ կարգավորման և տարածաշրջանային մեխանիզմների, ինչպիսին է 3+3 ձևաչափը, ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և ինտեգրացման, տարածաշրջանի երկրների անվտանգության և կայունության ապահովման համար»,- նշում է IRNA-ն։

Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։

Iran’s Today-ը հայտնում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր։

Հիշեցնենք` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումից հետո Իրանի արտգործնախարարությունը ողջունեց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը` այն դիտարկելով որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և միաժամանակ մտահոգություն հայտնեց ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարեց` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։

Ի տարբերություն այս արձագանքների` Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշեց, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում հաշվի են առնվել Իրանի պահանջները` Սյունիքով երթուղու հետ կապված։ Սակայն հետաքրքրական է, որ նախարարի այս հայտարարությունից հետո նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ արտատարածաշրջանային պետությունների միջամտությունը Հարավային Կովկասի անվտանգության համար։

 Sputnik

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40