Նոյեմբերի 28-ից Սիսիանում շահագործման կհանձնվեն 4 նոր էլեկտրական միկրոավտոբուս

26.11.2025 22:01
561

Սիսիան համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Հուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ից շահագործման կհանձնվեն 4 նոր էլեկտրական միկրոավտոբուսները, որոնք կապահովեն կանոնավոր և հարմարավետ ներքաղաքային ուղևորափոխադրումը։

Միկրոավտոբուսները կաշխատեն ամեն օր՝ ժամը 07:50-ից մինչև 20:00-ն՝ իրականացնելով երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝

Ույծ բնակավայր → Սպանդարյան փողոց → Թումանյան փողոց → Շահումյան փողոց → Արամ Մանուկյան → Մյասնիկյան → Ադոնց փողոց → Իսրայելյան փողոց → Գ. Նժդեհ փողոց → Ե. Չարենց փողոց → Շիրվանզադե փողոց → Շիրակի փողոց

Եվ հակառակ ուղղությամբ, այսինքն՝

Շիրակի փողոց → Շիրվանզադե փողոց → Ե. Չարենց փողոց → Գ. Նժդեհ փողոց → Իսրայելյան փողոց → Ադոնց փողոց → Մյասնիկյան → Արամ Մանուկյան → Շահումյան փողոց → Թումանյան փողոց → Սպանդարյան փողոց → Ույծ բնակավայր

Հիշեցնենք, որ արդեն իսկ ավագանու նիստով հաստատվել է տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մեկ ուղևորի ուղեվարձի չափը, որը կազմում է 100 ՀՀ դրամ։

Միաժամանակ ընդունվել է որոշում, որով 75 և ավելի բարձր տարիքի թոշակառուներն իրավունք են ստանում անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով։

ԲԱՐԻ ԵՐԹ ՈՒ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ԲՈԼՈՐԻՍ!!!

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40