Նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին ՌԴ տարածաշրջանների պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները: Վոլգոգրադի մարզի պատվիրակները Սյունիքում փոխգործակցության խորացման հարցեր են քննարկել մարզի ներկայացուցիչների հետ: