ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

17.11.2025 16:00
777

Սիրելի՛ ուսանողներ,
Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների օր, ինչի կապակցությամբ սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ բոլոր ուսանողներին։
Ուսանողական տարիները մասնագիտական կայացման գործում ունեն առանձնահատուկ ազդեցություն՝ անխոս նաև դառնալով անհատի ձևավորման կարևորագույն շրջափուլերից մեկը։
Դուք ձեր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ և գիտելիք ձեռք բերելու մշտական ձգտումով կարևորագույն շարժիչ ուժ եք հանդիսանում պետության համար, քանզի պետությունը զարգանում և բարգավաճում է խելացի ու բանիմաց անհատների շնորհիվ։
Ես ցանկանում եմ, որ ձեր ստացած տարիների գիտելիքները մրցունակ ու պահանջված լինեն ամբողջ աշխարհում՝ դրա հետ մեկտեղ օգտակար լինելով մեր պետությանն ու հայրենակիցներին։
Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ քաջ առողջություն, սովորելու անհագ ցանկություն, անկոտրում կամք ու անսպառ եռանդ: Թո՛ղ գիտելիքի նկատմամբ ձգտումը, հաստատակամությունն ու ստեղծագործ միտքը մշտապես ուղեկցեն ձեզ նոր նվաճումների ճանապարհին։ 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01