Նոյեմբերի 4-ը, որպես Սոցիալական աշխատողի օր

05.11.2024 15:04
773

Սույն թվականի նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սիսիանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի հետ այցելեց Միասնական սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոն։

Համայնքի ղեկավարը շնորհավորեց մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, աշխատանքային բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ։

Հովսեփ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց այդ ոլորտում գործունեություն ծավալող բոլոր աշխատակիցներին իրենց նվիրվածության, հոգատարության և կարեկցանքի համար։

Բարձր գնահատելով սոցիալական աշխատողների կատարած անձնվեր աշխատանքը՝ համայնքի ղեկավարը Միասնական սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնեց պատվոգրեր։ Պատվոգրով պարգևատրվեց նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը՝ նկատի առնելով աոցիալական բնագավառում նրա ներդրած նշանակալի ավանդն ու բազմամյա վաստակը։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22