Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած կողմերի համար. Զախարովա

15.12.2022 15:31
1116

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած բոլոր կողմերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում հասարակության մոտ կա տպավորություն, որ եռակողմ հայտարարության դրույքները պարտադիր են միայն Հայաստանի համար, իսկ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն:

«Հայտարարությունը եռակողմ է, այն ստորագրել են երեք երկրների ղեկավարներ, իսկ դա նշանակում է, որ կողմերը հավասար պարտավորություններ ունեն դրա իրականացման առումով: Ի վերջո, երեք երկրների ղեկավարները ոչ միայն ստորագրել են այդ հայտարարությունը, նրանք մինչ այդ մշակել են այն: Այսինքն, նրանք պայմանավորվել են որոշ բաների շուրջ, որոնք հետո թղթի վրա են դրվել, որն էլ ստորագրվել է: Ես կարծում եմ, որ կասկածի տակ չպետք է դրվի, որ այդ փաստաթուղթը հավասարապես պարտադիր է կողմերի համար»,- ասաց Զախարովան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40