Նպատակը նույնն է՝ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը․ չպետք է խաբվել շոուներին․ Մարիաննա Ղահրամանյան

28.05.2026 12:02
297

Զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ չպետք է խաբվել շոուներին: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Վեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է։ Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար:

Այսօր նույն մարդը զորահանդես է անցկացնում՝ արդեն նախընտրական քարոզչության շրջանակում։ Նպատակը նույնն է՝ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը։

Հարգելի քաղաքացի, դու արդեն տեսել ես իրականությունը։ Տեսել ես երեք պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք, նվաստացում ու անվերջ զիջումներ։

Այս իշխանությունը չի կարող ապահովել անվտանգություն, որովհետև Փաշինյանը նույնն է՝ նույն վախկոտը, որը մշտապես կատարում է Ալիևի պահանջներն ու չդադարող զիջումներով Հայաստանը տանում է նոր վտանգների։ Հիմա նրա առաջ նոր տնային աշխատանք են դրել` ապահովել 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։

Հարգելի՜ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ, որն ունի ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, պրոֆեսիոնալ բանակ ու քաղաքական կամք։

Դու այլևս չպետք է խաբվես շոուներին»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40