Նպատակը պարզ է՝ Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը․ ՄԻՊ

17.03.2022 14:38
1154

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Արցախ կատարած այցից։ Նա, մասնավորապես նշեց, որ այցելել է նաև Խրամորթ գյուղ, ծանոթացել իրավճակին։ «Ձեզ պետք է ասեմ, որ շատ խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որը տեսա այնտեղ, բնակչության հոգեբանական վիճակը։ Այցի արդյունքում հետևություններս հետևյալն են՝ ադրբեջանական կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է։ Գազի անջատումները, այս գործողությունները ևս մեկ ապացույց են, որ սա մեկ կետից կառավարվող քաղաքականություն է։ Նպատակը պարզ է՝ Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը»,- ասաց նա։

Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղություն կնքել, պաշտպանը պատասխանեց․ «Որևէ ՄԻՊ չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, սա բոլորիս կոնսենսուսն է։ Բայց որպես պաշտպան՝ իմ մտահոգությունը խաղաղության կամքի արտահայտման, դրանց մասին բարձրաձայնումները պիտի ապահովագրված ու ապացուցված լինեն նաև գործողություններով։ Այս պահին պիտի արձանագրենք, որ վերջին 2 շաբաթվա իրադարձություններն ու էսկալացիաները, ներառյալ հումանիտար իրավիճակի շուրջ լարվածությունները, ցույց են տալիս, որ այդ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր չկա, գործողություններ չկան։ Եվ դրանք, մեղմ ասած, ադրբեջանական կողմից անկեղծ չեն»։

www.lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40