Նշվել է Վահանավանքի ուխտի օրը

10.06.2023 17:54
1820

Այսօր՝ հունիսի 10-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։ 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Կապանում այս տոնն առանձնահատուկ է նշվում, քանի որ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրաբ» տոնի օրը հռչակվել է նաև Վահանավանքի ուխտի օր։

Այդ առիթով վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ և թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ: Պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն, թեյախմություն և տոնական միջոցառում՝ մշակույթի կենտրոնի պարային խմբերի և մենակատարների մասնակցությամբ։

Եկեղեցին լեցուն էր բազմաթիվ հավատացյալներով և Հայաստանի տարբեր համայնքներից իրենց հոգևոր հովիվներով ժամանած ուխտավորներով:

Ս․ Պատարագին մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադևոսյանը, Մեսրոպ Արզումանյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և վանքի այս տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40