Նշվեց գրադանավարի օրը

07.10.2021 17:10
1271

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում յուրովի նշեցին գրադարանավարի օրը: Սպասարկման բաժնում հավաքվել էին մարզկենտրոնի ստեղծագործողներ, գրքասերներ: Բաժնի գրադարանավարուհի Հասմիկ Թորոսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը՝ ևս մի անգամ կարևորելով ընթերցանության դերը, մանավանդ, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: «Աշնան երգը» ռոմանսը (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտությունը՝ Ռոմանոս Մելիքյանի) կատարեց Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մանկավարժ Թերեզա Հովհաննիսյանը: Այնուհետև իրենց ստեղծագործությունները ընթերցեցին Մարի Առաքելյանը, Նինա Դանիելյանը, Գոհար Գևորգյանը, Վարդուհի Թադևոսյանը, Արթուր Պատվականյանը և ուրիշներ:

Միջոցառման ժամանակ հնչեցին աշնան նվիրված բանաստեղծություններ. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը ասմունքեց Համո Սահյանի բանաստեղծություններից:

«Գրքերի աշխարհը հրաշք է, մտնում ես այդ աշխարհը և չես կարողանում այլևս դուրս գալ»-

այսպես ձևակերպեցին օրվա խորհուրդը  միջոցառման մասնակիցները: Գրադարանավարի օրվան նվիրված ցերեկույթներ տեղի ունեցան  նաև մարզային գրադարանի մանկական և արվեստի բաժիններում:

                                                                                          Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40