Նշվեց գրադարանավարի օրը

11.10.2014 16:45
3629

2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց Գրադարանավարի օր: Տոնի խորհուրդը գրքի արժեւորումն է, նրա դերակատարության կարեւորումն առողջ հասարակություն ձեւավորելու, մատաղ սերնդին դաստիարակելու գործում:
Հինգ տարի է` կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը պարտադիր կազմակերպվում է գրադարանային երեկո: Այս տարի` հոկտեմբերի 4-ին, Կապանի մարզային եւ քաղաքային գրադարաններում մեկնարկել է բազմաբովանդակ միջոցառումների շարք, որտեղ ընդգրկվել էին թե՛ աշակերտներ, թե՛ ընթերցասեր այլ կապանցիներ: Մինչեւ ուշ երեկո Կապանի ակումբագրադարանային միավորման տարբեր մասնաճյուղերում տեղի ունեցան տարբեր խորագրերով գրական երեկոներ, զրույցներ, մեծարման երեկո (հանդիպում Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Դավիդյանի հետ): Երեխաներն արտասանեցին Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի եւ այլ նշանավոր գրողների բանաստեղծությունները, պատմեցին իրենց ընթերցած գրքերի մասին:

Ներկաները շնորհավորեցին գրադարանավարներին տոնի կապակցությամբ եւ կարեւորեցին կատարած աշխատանքը` հատկապես շեշտելով այն միտքը, որ նրանք յուրատեսակ օղակ են ընթերցողի եւ գրքի միջեւ:

«Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով գրադարանային երեկոյի միջոցառումների շարքը մեկնարկեց մանկական բաժնից: Կապանի N 3 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները (դասվար` Նաիրա Դավթյան) եւ Կապանի N 7 հիմնական դպրոցի աշակերտները կազմակերպել էին գրական-երաժշտական համադրույթ, որի ընթացքում մեծարեցին գրադարանավարին, բանաստեղծություններ եւ ասույթներ հնչեցրին գրքի մասին, երաժշտական հաճելի համարներ պարգեւեցին հանդիսատեսին: Այնուհետեւ գրադարանի տարբեր բաժիններում անցկացվեցին գրքային ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, ներկայացվեցին փոքրիկ մանրապատումներ, բեմականացումներ:

Սյունիքի մարզային գրադարանի մասնագիտական աշխատանքների գծով կոորդինատոր Ալվարդ Մովսեսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` գրադարանավարի գործն արժեւորելու համար եւ գիրքը սիրելու ու աչքի լույսի պես պահպանելու կոչ արեց երեխաներին: Նա նշեց, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը չպետք է մարի, քանի որ համացանցից միշտ չէ, որ կարելի է հուզող հարցերի լիարժեք պատասխան ստանալ:

Սյունիքի մարզի բոլոր գրադարաններում այս օրերին կազմակերպվել են նմանատիպ միջոցառումներ, որոնց առանցքը նույնպես գիրքն էր ու գրադարանավարը: Մասնավորապես` Գորիսի գրադարանների վարիչ Զոյա Գալստյանը նշեց, որ, գրքային ցուցահանդեսից եւ գրական երեկոներից բացի, Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում են անցկացրել, որին մասնակցել են Գորիս քաղաքի ուսանողներ եւ աշակերտներ: Սիսիանի գրադարանների սպասարկման բաժնի վարիչ Ալմաստ Պետրոսյանի տեղեկացմամբ` անցկացվել է գրական երեկո, նախատեսվում է Սիսիանի երաժշտական դպրոցի հետ համատեղ Կոմիտասի 145-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ անցկացնել: Մեղրու եւ Ագարակի գրադարաններում նույնպես անցկացվեցին նմանատիպ միջոցառումներ ու հանդիպումներ:

Նշենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից տոնի առթիվ պատվոգրերի արժանացան Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարանավարներ Լուսինե Վարդազարյանը, Մարինե Կարապետյանը, Ռուզաննա Գալստյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40