Նշվեց Լիճք բնակավայրի օրը

17.08.2025 15:50
596

Օգոստոսի 15-ին Լիճք բնակավայրում տոնական տրամադրություն էր։

Բնակավայրի օրը նշվեց մեծ շուքով՝ համախմբելով տեղացիներին ու տարբեր վայրերից ժամանած հյուրերին։

Օրվա մեկնարկը տրվեց Արցախյան առաջին պատերազմում զոհված լիճքեցի Սուրեն Հրաչիկի Մկրտչյանի գերեզման այցելությամբ։ Համայնքի ղեկավարը և ներկաները ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսին։ Ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ նաև 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմում անմահացած լիճքեցիների հուշարձանին։

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին դիմավորեցին ավանդական աղուհացով։

Իր ելույթում նա շնորհավորեց ներկաներին, ընդգծեց համախմբվածության և ավանդույթների պահպանման կարևորությունը, ապա շնորհակալագրեր հանձնեց վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյանին և մի շարք երախտավոր լիճքեցիների։

Համերգային ծրագրով հանդես եկան և հանդիսատեսին իրենց կատարումներով ուրախացրին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն»-ի «Արփի» պարային համույթի և երգի խմբակի սաները, ինչպես նաև ««Արևիք» արվեստի դպրոց»-ի «Xachman» համույթի պարուհիները։

Տոնական օրը եզրափակվեց հյուրասիրությամբ, երգով ու պարով՝ թողնելով ջերմ ու հիշարժան տպավորություններ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40