Նշվեց Տեառնընդառաջը

18.02.2015 16:18
2254

Փետրվարի 13-ին` Աստվածահայտնությունից (հունվարի 6) 40 օր հետո, Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը: Այդ օրը Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ նախատոնակի ժամերգություն, որից հետո` նորապսակների օրհնության կարգ: Եկեղեցու բակում նորապսակները օրհնված մոմի կրակով վառեցին ավանդական խարույկը` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ինչպես հոգեւորականներն են վկայում, հեթանոսները Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու, իսկ կրակի վրայով թռչելով` այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, ով քառասուն օրական եկավ տաճար: Նորապսակները, ցատկելով խարույկի վրայով, հավատում են, որ այն իրենց հաջողություն կբերի:

Օրվա խորհրդին գեղեցիկ շունչ հաղորդեցին Կապանի մշակույթի պալատի երաժշտական խմբերը, իսկ 2014թ. փետրվարի 13-ից մինչեւ 2015թ. փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերին այս տարվա խաչի քավոր Էդգար Բաղդասարյանը նվերներ հանձնեց:

Քանի որ օրն առավելապես նշվում է որպես նորապսակների տոն, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր շնորհավորական ուղերձում նրանց մաղթեց. «Տեառնընդառաջի տոնին ստացած օրհնանքը թող առավել ամրություն եւ ջերմություն բերի ձեր նորաստեղծ օջախներին, որ յուրաքանչյուր նոր հայ ընտանիք դառնա մեր համայնքի, մեր պետականության ամուր հենքն ու մեր ազգին արժանավոր զավակներ պարգեւի»:

Նմանատիպ միջոցառումներ անցկացվեցին նաեւ մարզի մյուս քաղաքներում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08