Նշվեց վաստակաբեռ մանկավարժի 100-ամյա հոբելյանը

14.08.2026 11:51
401

Արծվանիկ գյուղում օգոստոսի 12-ին տոնական տրամադրություն էր: Գյուղովի նշեցին վաստակաշատ մանկավարժ, գյուղի հնագիտական թանգարանի հիմնադիր Էդուարդ Մանուչարյանի 100-ամյա հոբելյանը:

Տոնական օրվան նվիրված հանդիսությունը սկսվեց   հնագիտական թանգարանի մոտ՝ հոբելյարի հուշատախտակի բացման արարողությամբ: Այնուհետև ներկաները ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին: 1960 թվականից սկսած՝ գյուղի պատմության տարեգիրը ժողովել է հնագիտական արժեք ունեցող ցուցանմուշներ՝ կենցաղային իրեր, աշխատանքային գործիքներ, հազվագյուտ լուսանկարներ ու փաստաթղթեր՝ դրանք փրկելով անդառնալի կորստից: Ավելորդ չէ նշել, որ այսօր թանգարանը բարվոք վիճակում չէ: Եթե մի սրտացավ բարերար գտնվի, և գյուղական այս մշակույթի օջախը պատշաճ տեսքի բերվի, դա կլինի ամենաստույգ հարգանքի տուրքը Էդուարդ Մանուչարյանի հիշատակին:

Գլխավոր իրադարձությունը գյուղի միջնակարգ դպրոցում էր, որտեղ հավուր պատշաճի նշվեց մանկավարժի, հայրենի եզերքի վավերագրողի հոբելյանը: Հանդիսավար Վրեժ Բադալյանը հանգամանորեն ներկայացրեց հոբելյարի անցած ուղին. լրագրող Վահրամ Օրբելյանը պատմեց Է. Մանուչարյանի հեղինակած «Արծվանիկ» և «Հերոսացած արծվանիկցիներ» գրքերի մասին, նշելով, որ այդ գրքերով և հնագիտական թանգարանով հոբելյարն արծվանիկցիներին (և ոչ միայն) վերադարձրեց գյուղի  պատմական հիշողությունը:

Դեռ ավելին, նրա հեղինակած գրքերը սկզբնաղբյուր կարող են հանդիսանալ ուսումնասիրողների, մերօրյա պատմաբանների համար: Մարդը հավերժի ճամփորդ դարձավ, իսկ նրա հեղինակած գրքերը կարող են սերունդներ կրթել:

Ինչպես միջնադարյան պատմիչներն էին ասում ՝ ձեռս մաշի դառնա ի հող, գիրս մնա հիշատակող...

Հուշերով հանդես եկան դպրոցի նախկին տնօրեն Կարո Անդրեասյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ժաննա Մարգարյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Գոռ Հովհաննիսյանը: Հոր հիշատակը հարգելու համար երախտագիտության խոսք հնչեցրեց նրա կրտսեր դուստրը, ամերիկաբնակ Արեգնազ Մանուչարյանը:

Տոնական հանդիսությունը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ և դարձյալ՝ հուշեր ու գնահատանքի խոսքեր:

Է. մանուչարյանը կյանքում ակտիվ դիրքորոշում ունեցող անձնավորություն էր. ապրում էր գյուղի հոգսերով, հետևում հանրապետության հասարակական և քաղաքական կյանքին: Չնայած առաջացած տարիքին՝ մարզային «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդ էր և առավել հետաքրքրված էր մարզային անցուդարձով:

«Հերոսացած արծվանիկցիներ» գրքի վերջաբանում սրտի ցավով է գրում, որ հայրենի Արծվանիկի բնակչությունը տարեցտարի նվազում է, ինչի վրա հրավիրում էր հանրապետության և մարզային իշխանությունների ուշադրությունը. «Ուշքի եկեք,հայոց այրեր, քանի դեռ ուշ չէ...»:

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38