Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. փոխնախարար

04.07.2019 16:42
1213

 Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման գործընթացում պետությունը հավասարակշռված մոտեցում է կիրառում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ աշխատավարձի բարձրացման հարցում հաշվի է առնվել նաև բիզնեսի կարծիքը:

«Այն, որ ասում են նվազագույն աշխատավարձի չափը 68 հազար դարձնելը մեծ բեռ է բիզնեսի համար, այդպես չէ: Մենք հետազոտություն ենք իրականացրել 1580 գործատուի շրջանում: Գործատուները նշում են, որ 70 հազար 142 դրամը իրենց համար նորմալ է: Հիմա մենք սահմանել ենք 68 հազար: Մենք փորձել ենք հավասարակշռված մոտեցում ցուցաբերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց փոխնախարարը:

Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի աշխատավարձ ստանա: Փոխնախարարն ընդգծեց, որ դա քաղաքական դիրքորոշում է:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետական ոլորտում կվերաբերի շուրջ 35 հազար մարդու, իսկ մասնավոր ոլորտում՝ շուրջ 45 հազար:

Հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40