«Նվեր մի՛ արա մեր թշնամիներին». Նարեկ Կարապետյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

18.12.2025 10:07
464

«Մեր ձևով» շարժման անդամները ջանքեր են գործադրելու, որ այս օրը համերաշխության տոն դառնա։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել, որ սադրանքներ չհրահրի։ Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում։

Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները երեկ հայտարարություն են տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայր աթոռ։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել կոչով՝ գնալ Էջմիածին՝ ի աջակցություն Գարեգին Երկրորդի և եկեղեցու։

«Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին։ Վարչապետ Փաշինյան, մի արա այդ բանը։ Եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով` մի՛ ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ և հակառակություն մեր ժողովրդի մեջ, մի՛ պառակտիր մեր ժողովրդին։ Նվեր մի՛ արա մեր թշնամիներին, որպեսզի վաղը երեկոյան Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնեն ու տեսնեն, թե ինչպես են հայերը իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ»,– ասում է նա։

Այնուհետև Կարապետյանը նշում է, որ իրենց ուժը լինելու է այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու է ամեն ինչ անել, որ այս օրը, որը, նրա խոսքով, ուզում են սարքել ամոթի օր, դառնա համերաշխության տոն։

«Մենք պետք է իրար հետ դա անենք` չնայած որ մարդիկ, օգտագործելով եպիսկոպոսների թուլությունը, այդ մարդկանց օգտագործում են որպես առևտրի գործոն մեր եկեղեցում։ Հարգելի հայրենակիցներ, հավատավոր ժողովուրդ, մենք բոլորս այնտեղ ենք լինելու, աղոթելու ենք և ստանալու ենք մեր հոգևոր սնունդը»,– ասում է Կարապետյանը։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամեն ինչ կանենք, որ լինի ամեն ինչ խաղաղ և վերածվի դա տոնի։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40