Հուշ երեկո՝ նվիրված մաեստրոյի հիշատակին

01.08.2022 15:11
1959

Պատվիրել ես ապրել, պատվիրել ես սիրել,

Շնորհակալ եմ քեզ, Տե‘ր:

Շնորհակալ եմ ոգով, որ ծնվել եմ երգով, ես ծնվել եմ երգով...

Հուլիսի 29-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Ես ծնվել եմ երգով…» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված  ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, մաեստրո Արթուր Գրիգորյանի հիշատակին։

Մշակույթի պալատի ադմինիստրատոր, Երգի պետական թատրոնի սան, երեկոյի կազմակերպիչ Արուսիկ Պապյանը  հպարտությամբ ու հարգանքով էր խոսում իր սիրելի ՎԱՐԺԱՊԵՏ-ի անսահման հայրենասիրության, մարդասիրության, բարձրաճաշակ և անաղարտ արվեստի մասին:

-Արթուր Գրիգորիչը այն արվեստագետն էր, ով մեզ սովորեցրեց բեմական խոսքի մշակույթը և գրագետ հաղորդակցումը հանդիսատեսի հետ, լինել արտիստիկ, բայց միևնույն ժամանակ առանց ձևականությունների և աղավաղումների, նա մեր մեջ սերմանում էր անսահման հայրենասիրություն, բարություն, նվիրվածություն...

Արթուր Գրիգորյանի մասին երբեք չի կարելի խոսել անցյալ ժամանակով, ցավոք, այսօր նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նա միշտ կա և հավերժ ապրելու է մեր սրտերում:

Երեկոյի ընթացքում հնչեցին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ զուգերգերից` «Իմ Նոր տարի»,  «Ձյուն» կատարումները,  հնչեց «Արցախ» երգը իր սիրելի թոռնուհու հրաշալի կատարմամբ, ինչպես նաև «Կորցրած մեղեդի», «Հայ գարուններ», «Երևան», «Կյանք ու կռիվ», «Հավերժ հայրենիք» ստեղծագործությունները: Հանդիսատեսը հուզմունքով ունկնդրեց  մաեստրոյի բոլոր կատարումները:

Միջոցառման ավարտին ներկաները հոտնկայս ծափահարեցին Արթուր Գրիգորյան մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործություններին և անմար հոգուն:

Հավելենք, որ Արթուր Գրիգորյանը չհաշտվեց Արցախի կորստի հետ և Արցախի ցավը սրտում` Փետրվարի 4-ին,  մաեստրոն գնաց դեպի վերև` դեպի հավերժություն:

Նշենք, որ Հուլիսի 31-ին Արթուր Գրիգորյանը կդառնար 64 տարեկան…

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40