Նվիրված Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին

06.11.2021 11:33
47108

Հոկտեմբերի 30-ից Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի դահլիճում բացվել է «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ ասեղնագործության 17-20-րդ դարերի նմուշներ: Դրանք տեղեկություն են տալիս հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում ասեղնագործության զարգացման եւ փուլերի մասին: Ցուցահանդեսը, լինելով բացառիկ, իրեն է ձգում շատերին: Արվեստի այս ժանրի սիրահարների թվում քիչ չեն նաեւ դպրոցականները, ուսանողները: Անկյունում Թումանյանի կնոջ՝ Օլգայի դիմանկարն է, որը 1969 թ. նկարել է Սալբի Մավյանը: Թումանյանական սեղանին Օլգայի ձեռքի աշխատանքներն են՝ փոքր չափերով ասեղնագործություններ, եւ լամպը, որի լույսով է աշխատել:

Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի ուղեկցությամբ ծանոթացա ցուցանմուշներին, դրանց պատմությանը: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ ամենահին ցուցանմուշը ստեղծվել է 17-րդ դարում՝ Արցախում, հավանաբար, Ասկերանի տարածքում: «Շողշողուն խաչ» խաչկարը Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշներից է եւ հիացնում է իր տեսքով, գույների խաղով:  «Կենաց ծառ» հարթակարը նույնպես Արցախից է՝ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուից: Ստեղծվել է 19-րդ դարում՝ Թաղավարդ գյուղում: Հետաքրքիր նմուշ է «Հազարան բլբուլ» ստեղծագործությունը, որը հեղինակը նվիրել է Հովհաննես Թումանյանի թանգարանին՝ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթով: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ հեղինակը՝ Սերիկ Դավթյանը, մտերիմ է եղել Հովհ. Թումանյանի հետ եւ այս գործը ձեռնարկել է դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք: Ստեղծագործության տակ մակագրված է. «Իմ մեծ բարեկամ Հ. Թումանյանի 100-ամյակին»: Ներկայացված են նաեւ ժամանակակից 9 ստեղծագործողների աշխատանքներ՝ սրբիչներ, բարձերի երեսներ, թաշկինակներ եւ այլն: Հալեպից Մարալ Շեոհմելյանը ներկայացրել է մոր՝ Լուսինե Մխչյանի «Տուտկապ-բոխչա» վերադիր ասեղնագործությունը: Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից ներկայացված է 6 աշխատանք՝ մահճակալի ծածկոց, փոքր չափերով ներքնակի երես եւ այլն:  Նարեկ-Վան Աշուղաթոյանի հավաքածուից ցուցադրված են հիմնականում 19-րդ դարի 10 աշխատանք՝ ծիսական գոտի, սրբիչ, ծածկոց եւ այլն: Ա. Եղիազարյանը գոհ է, որ անհատները եւս ցուցադրության են ներկայացրել աշխատանքներ իրենց հավաքածուներից:  Խոսելով ցուցադրության մասին՝ ասաց.

-Հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական բազում տվյալներ: Այս արվեստն իր ամբողջ հարստությամբ ու ոճով, ինչպես նաեւ պատկերագրության ներքին բովանդակությամբ հարազատություն ու նմանություն ունի հայ ճարտարապետական կառույցների, խաչքարերի, ինչպես նաեւ որմնանկարչության եւ մանրանկարչության զարդանկարային կառուցվածքի եւ գունային լուծումների հետ: «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայկական ասեղնագործության ամենատարբեր դպրոցների նուրբ ձեւերն ու տեսակները: Ներկայացված են 17-20-րդ դարերի ասեղնագործության բացառիկ նմուշներ Շուշիի գորգերի թանգարանի, Հրազդան Թոքմաջյանի, Նարեկ-Վան Աշուղաթոյանի հավաքածուներից, ինչպես նաեւ ժամանակակից հայ վարպետների ինքնատիպ աշխատանքներ: Ցուցահանդեսը նվիրված է Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել հայկական ասեղնագործության նմուշներին, ինչպես նաեւ փոխանցել գիտելիք ներկա սերնդին: Ուստի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հայկական ասեղնագործության որեւէ տեսակ, ունեն բացառիկ հնարավորություն ծանոթանալ լավագույն վարպետների աշխատանքներին եւ գրանցվել նրանց մոտ ուսումնառության: Համերգային հատուկ ծրագրով հանդես կգա «Ցայգ» բենդը, խմբի ղեկավար՝ Արթուր Աթայան: Ժամանակակից վարպետներից ցուցադրված են Իսկուհի Սարգսյանի, Լուսիկ Մելոյանի, Ռուզան Գրիգորյանի, Հուրի Իփեքճյանի, Սալբի Իփեքճյանի, Մարալ Շեոհմելյանի, Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի, Լալա Մնեյանի աշխատանքները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Զարդ» մշակութային-հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

hhpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40