Ո՞ւր է Մինսկի խմբի անդամ Ֆրանսիան, երբ Արցախում երեխաները կիսաքաղցած են․ Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են

18.07.2023 15:32
888

Արցախի Համաժողովրդական շարժումը շարունակում է Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները։ Արցախցիներն ու տասնյակ քաղաքացիներ «բացել կյանքի ճանապարհը» պահանջով այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջև են՝ հաջակցություն արցախցիների։

Դեսպանատան դիմաց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանն արցախցիների անունից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն դիմեց Ֆրանսիային՝  պահանջելով գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։

«Ո՞ւր  են ՄԱԿ-ի երկրները, որոնց թվում է նաև Ֆրանսիան, երբ խախտվում են արցախցի երեխաների կրթության, առողջապահության, ազատ տեղաշարժի իրավունքները, թալանվում նրանց տները, խոշտանգվում նրանց հարազատները։  Արցախում այս երեխաների հասակակիցները կրում են մեծագույն սխրանքներ, կիսաքաղցած  են ու առանց գազի։ Մենք Արցախն ենք, ո՛չ Արցախի շրջափակմանը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ միջազգային հանրությունը որևէ ձևով չի սաստում Ադրբեջանին և շոշափելի քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի ռազմական իշխանությանը կանգնեցնելու ուղղությամբ

Նշենք, որ ցույցին մասնակցում են նաև Արցախից տեղահանված ու շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները։

Հիշեցնենք, որ Արցախի օպերատիվ շտաբը Հայաստանում իրազեկման ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև։

Համաժողովրդական շարժումն Արցախում մեկնարկել է անցած ուրբաթ․ հազարավոր մարդիկ ամեն օր հավաքվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, նրանց քայլերթով միանում են Արցախի մարզերի բնակիչները՝ Լաչինի ապաշրջափակման ու արժանապատիվ խաղաղության պահանջով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միացել են շարժմանը՝ նստացույց հայտարարելով։

Հիշեցնենք նաև, որ Լաչինի միջանցքը փակ է 218 օր, իսկ հունիսի 15-ից դադարեցվել է նաև Արցախ հումանիտար ապրանքների, դեղորայքի, մթերքների մուտքը, գրում է tert.am-ը։

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33