Ոչ անհայտ պաշտպաններից մեկը պոռթկաց և ասաց՝ մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

27.05.2026 15:07
279

Երեկ Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ կապված մեր բողոքարկման հետ: Փետրվարի 5-ի Բաքվի Ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք և երեկ այդ դատը սկսեց, հուլիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը: Այս մասին ասել է Արցախի նախկին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ իր ուղերձում:

«Խաղաղություն և դատավարություն, շատ յուրահատուկ է, մանավանդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը ձգձգումներով և արհեստական խոչընդոտներով մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին և զարմանալի չլինի, որ ասեմ՝ մինչև հիմա ո՛չ պաշտպանական կողմը, ո՛չ մեղադրող կողմը չեն ստացել այդ դատավճռի ամբողջական տեքստը, ստացել են միայն քաղվածքը»,-նշել է նա: 

Իշխանյանն ասել է, որ իր կողմից եղել է միջնորդություն, որ տրամադրվի դատավճռի ամբողջական տարբերակը, բայց դատարանը զարմանալիորեն, ինչ-որ տեղ նաև հասկանալիորեն մերժել է իր միջնորդությունը:

«Ես առիթ կունենամ խոսելու դատապրոցեսի մասին, առիթ կունենամ խոսելու ընդհանուր ընթացքի հանրայնացման մասին, այս անգամ, կարծում եմ՝ բավարարվեմ դրանով, միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր կկարողանան ծանոթանալ այն 15 բաժիններին մեղադրական ակտի, արդեն ամբողջապես կարող են պատկերացում ունենալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ կա, այսինքն՝ այդ արդար, ազատ բաց դատավարություն ասվածը ֆիկցիա է, որտեղ որևէ բան չկա և ամբողջապես գրաքննվող, վերահսկողության տակ, հաշվեհարդարի դատավարություն է, այդ առումով նաև հանրայնացումն էլ նույն կերպ է տեղի ունենում»,-մանրամասնել է Դավիթ Իշխանյանը:

Նա հավելել է, որ միջնորդել է նաև երկու հարցով, որ բաց դատավարություն կազմակերպելու համար առցանց հեռարձակում լինի և, որ Az TV-ն, որը ներկա է լինում, արգելվի նրանց ներկայությունը, քանի որ մանիպուլատիվ գործողություններ են անում, ապատեղեկատվություն տարածում:

«Այստեղ, ոչ անհայտ, կարևոր պաշտպաններից մեկն իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց, պարզապես պոռթկաց և ասաց, որ մենք, մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար, դա էր ամբողջ գնահատականը»,-ասել է Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ 

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման:  Նա գերեվարվել էր Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40