«Ճանապարհը ապաշրջափակելու դիմաց Բաքուն կպահանջի նաև ազատ թողնել Արցախ հասած զինծառայողին», գրում է «Կոմերսանտը»

27.08.2021 15:41
2373

Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղու փակմանը: Պաշտոնական Բաքուն նույնպես որևէ հայտարարություն այս մասին չի արել, իսկ ադրբեջանցի վերլուծաբանները նոր տերմին են օգտագործում` Հայաստանը Իրանի հետ կապող հիմնական ճանապարհը նրանք ներկայացնում են «ադրբեջանական փափուկ ուժ», որ կիրառում է Բաքուն Երևանին ճնշելու համար:

Ռուսական մամուլն ակտիվ լուսաբանում է իրավիճակը տարածաշրջանում: «Կոմերսանտը», մասնավորապես, «Ադրբեջանը պառկել է ճանապարհին. Բաքվում Հայաստանի վրա ճնշում գործադրելու նոր առիթ են գտել» վերնագրով հոդված է հրապարակել, որում հղում անելով ադրբեջանի վերլուծաբանին` գրում է, թե «ճանապարհը ապաշրջափակելու դիմաց Բաքուն Երևանից կպահանջի նաև ազատ թողնել ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին», ով նախօրեին Մարտակերտում մտել էր բնակելի տներից մեկը և ի վերջո հայտնվել Արցախի իրավապահների մոտ:

Բաքուն, ասում է ադրբեջանցի վերլուծաբանը, Երևանի վրա ճնշումներ գործադրելու էլի գործիքակազմ ունի, օրինակ` կարող է արգելափակել բջջային կապը Արցախի բնակչության համար: Ընդ որում, «Կոմերսանտը» շեշտում է, որ մինչև վերջին օրերը այդ ճանապարհի բնականոն աշխատանքն ապահովում էին ռուս խաղաղապահները:

Դեռևս անցած տարի` պատերազմի ավարտից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ համաձայնագրի հետ կապված իր բազմաթիվ ելույթներից մեկում հաղորդակցությունների վերականգնման մասին խոսելիս հիշատակել էր նաև Հայաստանի հյուսիսի և հարավի միջև բնականոն կապն ապահովելու անհրաժեշտությունը: Իսկ այն ժամանակ դեռ հրապարակավ չէին խոսում այն մասին, որ Հայաստանն Իրանի հետ կապող հիմնական մայրուղու որոշ հատվածներ անցնում են վիճելի տարածքներով:

«Վիճելի տարածքներ» տերմինն այս կապակցությամբ օգտագործում է միայն Երևանը, ռուսական մամուլն, օրինակ, օգտագործում է խորհրդային քարտեզներով «Ադրբեջանին պատկանող տարածքներ» արտահայտությունը: Ռուսական մամուլը Երևանից հնչող հայտարարություններից առանձնացրել է այսօր վարչապետ Փաշինյանի արձագանքն այն մասին, որ Անկարայից ստացվում են դրական ազդակներ, իսկ ադրբեջանական մամուլն էլ ակտիվ տարածում է Փաշինյանի մեկ այլ հայտարարություն ճանապարհների շրջափաման մասին, որտեղ նա օգտագործել է ադրբեջանական Էյվազլի և Չայզամի անվանումները:

Ադրբեջանի նախագահն էլ երեկ հերթական անգամ հայտարարել է թե «Սյունիքն ադրբեջանական պատմական տարածք է», և թե Հայաստանը չի կարելի համարել անկախ պետություն, քանի որ չի կարող ապահովել իր անվտանգությունը և չի կարող պաշտպանել իր սահմանները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40