«Ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո»․ ԿԳ նախարար

23.05.2018 16:44
1273

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ամենօրյա ռեժիմով պայքարում է ավարտական դասարաններում անցկացվող ապօրինի դրամահավաքների դեմ:

«Խոսքը վերաբերում է հսկայական գումարներին, որոնք հավաքվում են եւ այնուհետեւ նվերների տեսքով հայտնվում են այս կամ այն տնօրենների, ուսուցիչների սեղանին: Չեմ ասում բոլոր դպրոցներում, բայց կան նման դեպքեր: Սա կոնկրետ կաշառք է եւ ինձ համար անընդունելի: Շատ ուրախ եմ, որ սա արդյունք է տալիս: Ունեմ արդեն, եթե չչափազանցնեմ, ավելի քան հարյուր հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները եւ ուսուցիչները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում այսօր մանրամասնեց նորանշանակ նախարարը՝ ընդգծելով՝ խոսքը չի վերաբերում ավարտական երեկոներին:

Արայիկ Հարությունյանն արձանագրեց, որ իր այս ջանքերը արդեն արդյունք են տալիս:
«Ունեմ արդեն, եթե չչափազանցնեմ, ավելի քան հարյուր հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները եւ ուսուցիչները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են», - նշեց նախարարը: - «Որոշ տնօրեններ, ուսուցիչներ, որոնք ակնկալիք էին ունեցել այս դրամահավաքների արդյունքում եւ մեծ գումարներ էին ստանալու, փորձում են պատասխանատվությունը իրենց վրայից գցել նախարարի խոսքերի վրա եւ արհեստականորեն խոչընդոտում են նույն այդ ավարտական միջոցառումների, երեկոների անցկացմանը: Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո»:

Նախարարը նաեւ չբացառեց, որ գուցե կարելի է բյուջեով նախատեսել ինչ-որ գումար՝ այդ ավարտական միջոցառումների համար:

azatutyun.am

Նարինե Ղալեչյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22