«Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն». Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ

15.10.2020 11:34
1784

Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն:

«Ես ասացի դա պարզ և հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ:

Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ:

Ալ Ալջանը նշել է,որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքներին ֆոնին»:

Թուրքական բիզնեսների բոյկոտի մասին կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը:

«Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ և, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Ինչևէ, մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը:

armlur.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01