Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին. Զախարովա

29.12.2022 19:06
882

Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միանալու հարցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին լուրերը փաստերով հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Դիվանագետը հայտնել է, որ եթե նման հայտարարություններ արվում են առանց փաստերի, և միևնույն ժամանակ նշում են երկիրը և պահանջներ են ներկայացնում նրան, ապա դա պետք է հիմնավորել փաստերով։

«Կա՞ն փաստեր: Ինչպե՞ս է հարկադրվել: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել… Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին։ Այս կարգի բոլոր հայտարարություններին գնահատականներ տրվել են», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նույնը կարելի է ասել այն լուրերի համատեքստում, թե Մոսկվան Երևանին պարտադրում է միջանցք տրամադրել Ադրբեջանին:

«Սա կեղծիք է, որի մասին նույնպես բազմիցս խոսվել է։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթուղային գծով երթևեկության վերականգնման հետ կապված հարցեր։ Այս աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով դրանք անցնում են», - ընդգծել է Զախարովան։

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30