Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև. Ալիև

19.05.2024 17:50
751

Ոչ ոք չի կարող «թյուրըմբռնում ստեղծել և պառակտում մտցնել» Իրանի և Ադրբեջանի միջև, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։

Երկու երկրների նախագահների մասնակցությամբ այսօր կայացել է Խուդաֆերինի ամբարտակի շահագործման հանձնման և Գըզ Քալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը։

«Այս արարողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների բարեկամությունը։ Այսօր ողջ աշխարհն ականատես է լինում, թե որքան մեծ է բարեկամությունը Իրանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Ալիևի՝ իրանա-ադրբեջանական «բարեկամությունն ու եղբայրությունը կարևոր գործոն են ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման համար»։

Նա շեշտել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը առանձնահատուկ նշանակություն ունեն նաև տարածաշրջանի համար։

Էբրահիմ Ռաիսին, իր հերթին, ասել է, թե այն, որ շատ կարևոր խոշոր նախագծեր կարող են իրականացվել երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև, ինքնին նշանակալի իրադարձություն է։

«Գուցե ինչ-որ մեկին դուր չգան մեր հանդիպումներն ու համատեղ հաջողությունները։ Մեզ համար դա նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ մենք միասին իրականացնենք այն, ինչ ի շահ մեր երկրների, պետությունների ու ժողովուրդների է», - նշել է նա։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40