Օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ

29.09.2020 12:51
1400

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վարչապետ, Գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին

Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոնայք նախարարներ

Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջաձակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝

1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։

Ծանուցում՝ “Տարոն Ավիա” ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է մեր դիմումին, և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով,

 

2․ Վերականգնել COVID-19 սահմանափակումների պատճառով ավիասիմուլյատորի վրա հերթական պլանային վարժանքները բաց թողնելու պատճառով թռիչքների իրավունքը կորցրած բոլոր օդաչուների թռիչքային թույլտվություննները։ Դա մեր ավիացիոն իշխանությունների իրավասության մեջ է։

3․ Հիմնվելով նախորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի ՀՀ արտասհմանյան ընկերությունների կողմից թռիչքների զգալի մասը դադարեցնելու տրամաբանության վրա, արտաքին աշխարհի հետ ՀՀ կապը անխափան պահպանելու համար, առաջին երկու քայլերը կատարելուն՝ օդանավերը շարժակազմերով ապահովելուն զուգընթաց արագորեն նախապատրաստել և պլանավորել պահանջվող ուղղություններով թռիչքների ապահովման և թույտվությունների նոր, արագացված մեխանիզմների կիրառում ընդունող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ։

4․ Արտակարգ իրավիճակում ՀՀ գործունեությունն ապահովող մարմիններում ներգրավել վերը նշված գործառույթները կազմակերպելու փորձ և հմտություն ունեցող մասնագետներ։

Ստեփան Նիկողոսյան

Մի-8 ուղղաթիռի հրամանատար, ՀՀ և ԱՀ Մարտական Խաչ շքանշանների ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից

Աշոտ Չիլինգարյան

Ա-320 օդանավի հրամանատար, ՀՀ Մարտական Խաչի ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից

Ավագ Ալեքսանյան,

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ալբերտ Կարապետյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Էդուարդ Կարապետյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար․ Արցախյան պատերազմի մասնակից

Արթուր Դովլաթյան

Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ռաֆայել Գևորգյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Արայիկ Բալդրյան,

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Հակոբ Ճաղարյան,

ավիացիայի փորձագետ, Իլ-76 հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ավետիք Սուքիասյան

Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Արման Ասլանյան

Ա-320 օդանավի հրամանատար

Հովհաննես Խաչատրյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար

Մարտին Հարությունյան

Բոինգ-3-737 օդանավի հրամանատար

Ռուբեն Հայրապետյան

Բոինգ-737 օդաչու

Սերգեյ Ավագյան

Բոինգ-737 օդաչու

Սերգեյ Գաբրիելյան

Բոինգ-737 օդաչու

Կարեն Սարգսյան

Ա-320 օդաչու

Արա Ճաղարյան

Բոինգ-737 օդաչու

Նավասարդ Խաչատրյան

թռիչքների կազմակերպման մասնագետ

Արման Ամիրխանյան

Թռիչքների կազմակերպման մասնագետ

Նատալիա Պողոսյան

Ավիացիոն անվտանգության և որակի կառավարման մասնագետ

ՀԱմոզված ենք, որ մեր ցուցակին առանց բացառության կմիանան բոլոր օդաչուներն ու ավիացիայի ոլորտի բոլոր մասնագետները, ում հետ չենք հասցրել կապ հաստատել։

Բոլոր մասնագետներն իրենց ծառայություններն առաջարկում են անշահախնդիր, ի շահ Հայրենիքի»:

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46