Վարչապետ Փաշինյանը գորիսեցիներին կոչ արեց Հայաստանում երբեք թույլ չտալ կլաններին ծառայող իշխանության հաստատում

05.07.2018 13:03
1354

ԳՈՐԻՍ,  5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանը ՀՀ քաղաքացիների սեփականությունն է, մենք այստեղ պետք է տիրոջ զգացումով ապրենք ու աշխատենք»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկաներին շնորհավորեց Սահմանադրության օրվա առիթով և ասաց, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ «Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ։ Հայաստանում տեղական իշխանների և իշխանիկների ժամանակն անցել է, ՀՀ քաղաքացին ազատ է ու հպարտ։ Նա պատասխանատու է իր երկրի համար։ Սա է մեր հիմնական ուղերձը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի փոփոխությունն այն է, որ բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին, իսկ ժողովուրդը տերն է։ «Գորիսի տերը Գորիսի բնակիչն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության տերը ՀՀ քաղաքացին է, բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին։ Սա է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Սա ձեր հաղթանակն է, այն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, ծառայում է թալանին ու կոռուպցիային»,-նշեց երկրի վարչապետը։

Անդրադառնալով գորիսեցիների բարձրացրած հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում արդար դատական համակարգ ունենալու համար գործադիր իշխանությունը պետք է զերծ մնա դատարանների վրա ճնշում գործադրելուց։ «Ես հասկանում եմ, որ դատարանների վճռի նկատմամբ վստահություն չկա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ վստահությունը մեծանա։ Այն դատավորները, որոնք կաշառքով, ինչ-որ ապօրինի միջոցներով վճիռ կիրականցնեն, մենք նրանց կհայտնաբերենք ու կհեռացնենք համակարգից, բայց գործադիր իշխանությունը դատականի նկատմամբ ճնշումներ չպետք է գործադրի ու հարկադրի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետին Գորիսում «Դուխով» մակագրությամբ գլխարկ փոխանցեցին, որի առնչությամբ  նա մի դիտարկում արեց։ Նա նշեց, որ վերջին շրջանում նկատել է՝ այդ լոգոն առևտրային նպատակներով է օգտագործվում բուքմեյքերական ընկերությունների կողմից, ինչն իրեն մտահոգում է։ «Կոչ կանեի, որ այդպիսի նպատակներով չօգտագործվի այս լոգոն, առանց դրա էլ մարդիկ խաղադրույքների պատճառով բազմաթիվ խնդիր են ունենում։ Եթե այդպես շարունակվի, պետք է մտածենք այդ լոգոյի հետ ինչ անենք»,-ավելացրեց վարչապետ Փաշինյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22