Օգոստոսի 18–ը Քաջարան քաղաքի օրն էր

19.08.2024 15:49
788

Լեռնագործների քաղաքի հիմնադրման 66-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Քաջարանի համայնքապետարանում հյուրընկալությամբ։

Այնուհետև տոնակատարության մասնակիցներն այցելեցին Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին։

Քաջարանի ժամանցի և հանգստի վայրերն ավելացան ևս երեքով․ Քաջարան խոշորացված համայնքի Բաբիկավան թաղամասում, Քաջարան քաղաքի Բակունց և Տերյան փողոցներում բացվեցին խաղահրապարակներ ու պուրակներ։

Գլխավոր իրադարձությունը Քաջարանի մշակույթի կենտրոնում էր, որտեղ կայացավ հանդիսավոր նիստ։

Քաղաքի հիմնադրման տարեդարձի առթիվ ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդլիյը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Այնուհետև մի ստվար խումբ քաջարանցիներ արժանացան համայնքապետարանի պատվոգրերի և դրամական պարգևների։

Հանդիսավոր նիստից հետո մշակույթի կենտրոնի հրապարակում ելույթ ունեցավ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը ( գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան)։

Կազմակերպվել էր ազգային կերակուրների ցուցահանդես և հյուրասիրություն։

Տոնակատարությունը եզրափակվեց  Արկադի Դումիկյանի համերգով, իսկ ամենավերջում հրավառություն էր։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40