Օգոստոսի 2-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն

02.08.2019 22:17
1185

2019 թվականի օգոստոսի 2-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Իհարկե, ամեն օր համայնքապետարան այցելած քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց խնդիրները ներկայացնելու համայնքի ղեկավարին կամ հուզող հարցերի պատասխանն ստանալ՝ դիմում թողնելով, բայց շատերն սպասում են հենց ընդունելության օրվան: Այնուամենայնիվ, ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 146 քաղաքացի, ընդունելության էին եկել 122-ը։
Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին, բայց այս անգամ գերակշիռ մասը դիմել էր քաղաքաշինական և աշխատանքի տեղավորման հարցերով։
Մյուս քաղաքացիները սոցիալական, առողջական և անձնական այլ բնույթի հարցեր ունեին։ 
Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ համայնքի ղեկավարը տվեց հստակ հանձնարարականներ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին՝ կատարելու մանրամասն ուսումնասիրություն։
Ըստ այդմ՝ ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում։
Նշենք նաև, որ նախապես ցուցակագրված քաղաքացիների մի խմբին էլ ընդունել են Կապան համայնքի ավագանու անդամները։
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Գևորգ Փարսյանին ոչ միայն քաղաքը օր օրի գեղեցկացնելու համար, այլ նաև բարձրացված խնդիրներին սպառիչ պարզաբանումներ և դրական լուծումներ տալու համար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40