Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 32–ամյա վարորդը 06-ով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

25.06.2019 23:40
1531

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, նրա ուղևոր, 12-ամյա Տ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վարորդ Խ. Հովհաննիսյանը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից նախապատրաստված նյութերը, Գ. Շամշյանի տեղեություններով՝ փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խմբերը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած վարորդը վիրավոր երեխայի քեռին է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

© shamshyan.com 

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53