Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել տաղավարում հանգստացողների վրա. կան զոհեր

01.05.2013 18:32
2627

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի «Սատանի կամրջի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար հետևանքով 5 հոգի մահացել է, իսկ 4 հոգի տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, մահացողներից մեկը եղել է ГАЗ 2410-ի ուղևոր, իսկ մյուս մահացածը ընկերների հետ եղել է ձորում կառուցված հանգստի տաղավարում (բիսեդկա), որտեղ խնջույքի մասնակցելուց են եղել:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Այս պահին վթարի վայր են ժամանում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վաչության Գորիսի հրշեջ-փրկարարները: Արդեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքի հերթապահ քննիչը:
Ոստիկանությունը այս պահին պարզում է վարորդի, վիրավորնների և մահացածների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Լեփսուսի 18 շենքի բնակիչ Ղևոնդ Ազատյանի անվամբ:

http://shamshyan.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40