Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ 16-ամյա տղան իր երկու ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել․ Shamshyan.com

07.07.2021 12:36
1252

Երեկ՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներին Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22