Գիտագործնական կոնֆերանս Կապանում՝ «Սյունեցիների ավանդը Մեծ հայրենականում. չմոռացվող սխրանք»

28.04.2025 12:09
634

Ապրիլի 26-ին «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Սյունեցիների ավանդը Մեծ հայրենականում. չմոռացվող սխրանք» խորագրով: Նպատակը ևս մեկ անգամ ոգեկոչելն էր և հարգանքի տուրք մատուցելը Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին, հիշելն ու արժևորելը պատերազմի քառուղիներով անցած մարդկանց, ովքեր վերադառնալով մարտի դաշտից՝ ձեռնամուխ եղան երկրի քայքայված տնտեսության վերականգնմանը:

Մինչ միջոցառումը սկսելը կոնֆերանսի մասնակիցները ծաղիկներ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի պատվանդանին:

Կոնֆերանսը ներածական խոսքով բացեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Կապանի համայնքապետի տեղակալ Մեսրոպ Արզումանյանը, «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը:

Այնուհետև «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց պարբերականի հատուկ թողարկումը՝ նվիրված Սյունիքի մարզում տեղադրված Մեծ հայրենականում ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Բանախոսն ըստ տարածաշրջանների ներկայացրեց սյունեցիների մասնակցությունը Մեծ հայրենականին՝ նշելով, որ մարտերում զոհված հայրենակիցների հիշատակն անցյալ դարի  1960-1970-ական թվականներին հավերժացվել է մարզի բնակավայրերի մեծ մասում։ Նաև ներկայացվեց, թե ինչպես ծնվեց նախաձեռնությունը՝ «Սյունյաց երկրի» հատուկ համար նվիրել Մեծ հայրենականում զոհված սյունեցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

1941-1945 թթ․ պատերազմում սահմանապահների ավանդը ներկայացրեց Մեղրու սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ, փոխգնդապետ Լեոնիդ Սոկոլովը, իսկ Կապանի պատմության թանգարանի տնօրեն Արմեն Գևորգյանը պատմեց Բրեստի ամրոցի կապանցի պաշտպանների մասին։

Խորհրդային Միության կապանցի հերոսների մասին հակիրճ ակնարկներ էին պատրաստել և դրանք միջոցառման մասնակիցներին ներկայացրին Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամներ Անիտա Ստեփանյանը, Սիլվի Հարությունյանը, Կարինկա Փարսադանյանը, Սնեժաննա Թամրազյանը։ Լենինգրադյան բլոկադայի մասին մոր՝ Գալինա Աղախանյանի հուշերը ներկայացրեց Լյուդմիլա Աղախանյանը, գերդաստանի անցած մարտական ուղու մասին պատմեց Արմեն Սողոմոնյանը։

Կոնֆերանսի երկրորդ հատվածը գիտական էր․ ելույթ ունեցան Երևանից ժամանած պատմաբան ու թանգարանային գործի նվիրյալներ։ Պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցի զեկուցումը նվիրված էր Մեծ հայրենականին հայկական ազգային կազմավորումների մասնակցությանը։ Իր խոսքում հընթացս նա անդրադարձավ Խորհրդային Միության կապանցի հերոսների մարտական ուղուն։

Օրբելի եղբայրների տուն–թանգարանի հիմնադիր և գլխավոր գիտական աշխատակից Գերասիմ Մկրտչյանը հետաքրքիր դրվագներ պատմեց Հովսեփ Օրբելու կենսագրությունից, Հայրենական մեծ  պատերազմում նրա  գործունեության և այն մասին, թե ինչպես 1943 թվականին գիտնականի ջանքերով հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան։

Օրբելի եղբայրների տուն–թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բունիաթյանը պատմեց, թե ինչ դժվարություններ հաղթահարեցին տուն–թանգարանը ստեղծելիս, մանավանդ Լենինգրադից Հովսեփ Օրբելուն առնչվող ցուցանմուշներ հայթայթելիս և տեղափոխելիս։

Վերջում  տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, մասնավորապես, կոնֆերանսի մասնակիցները նշեցին պատմական հիշողության պահպանման կարևորությանը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40