Ադիբեկյանի խոսքով՝ GALLUP-ի կանխատեսումը և ավագանու ընտրությունների արդյունքները չեն համընկել

24.09.2018 17:39
1332

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երևանի ավագանու ընտրությունների համար GALLUP-ի կանխատեսումներն ու ընտրության իրական արդյունքը համեմատելի չի համարում, քանի որ հարցումն իրականացրել են շատ քիչ թվով մարդկանց շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիոլոգը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը: «GALLUP-ի կանխատեսումներով ընտրությանը պետք է մասնակցեր ընտրողների 71 տոկոսը: Իրականում մասնակցել է մոտ 43 տոկոսը: Փաստորեն զգալորեն սխալվել են»,-նկատեց Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ GALLUP-ի կանխատեսումներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին պետք է ձայն տար մոտ 60 տոկոսը, իսկ իրականում դաշինքը ստացել է ձայների 81.06 տոկոսը: Ըստ կանխատեսումների՝ ԲՀԿ-ն պիտի ստանար 9.2  տոկոս, իսկ «Լույսը»՝ 3.4 տոկոս: Արդյունքում ԲՀԿ-ն ստացավ 6.95 տոկոս, իսկ «Լույսը»՝ 4.99:

Ադիբեկյանը նկատեց՝ բացարձակ հաղթողին կռահելը շատ հեշտ էր:

«GALLUP-ը հարցումն իրականացրել էր 805 երևանցու շրջանում: Նրանց սխալն այն էր , որ 805 հոգին ներկայացուցչական չէ Երևանի համար: Մենք, երբ Երևանում հարցում էինք անում, կատարում էինք 1500 հոգուց ոչ պակաս մարդկանց շրջանում, որ կարողանանք գոնե ամեն համայնքից 200 հոգու հարցնել»,-ասաց Ադիբեկյանը:

Նրա կարծիքով՝ սխալ կանխատեսման պատճառը կարող էր լինել նաև ընդդիմության և իշխանության տարանջատման սահմանի ոչ հստակ լինելը:  Բացի այդ 3-4 հոգու մեջ ավելի հեշտ է ընտրել, քան 12-ի միջև:

GALLUP-ի հետազոտություններն անցկացվել էին դեմ առ դեմ: Մասնակցել էր 805 մարդ: Այն անցկացվել էր սեպտեմբերի 18-20-ը  Երևանի բոլոր վարչական շրջաններում: 

 armenpressa.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40