ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ՝ ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ

16.08.2018 14:45
1503

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով սահմանափակումներ կմտցվեն խաղամոլների գործողություններում։ Մասնավորապես, Սիմոնյանը մտադիր է օրենսդրական փոփոխություններով հասնել այն բանին, որ մարդիկ չկարողանան կանխիկ գործարքներով խաղադրույքներ կատարել՝ ունենալով միայն համակարգչով կամ պլանշետով/հեռախոսով առցանց տարբերակով խաղադրույք կատարելու հնարավորություն։ Այսինքն, ինչպես հակսացանք Սիմոնյանի հետ զրույցից, եթե օրենքն ընդունվի, ապա մարդիկ այլեւս չեն կարողանա գնալ բուքմեյքերական կետեր եւ կանխիկ խաղադրույք կատարել։ Օրենքը կտարածվի նաեւ ինտերնետ-սրճարանների վրա՝ պարտադրելով, որ նրանք իրենց համակարգիչներով սահմանափակեն ինտերնետ հասանելիությունն առցանց խաղատների կայք։ Այս նախագծի շահառուն կլինի հասարակությունը, «տուժողը»՝ բուքմեյքերական ընկերությունները, մասնավորապես՝ «Գուդվինը», «Վիվառոն», «Տոտոն», «Եվրոֆուտբոլը»։

«Նախագծի իմաստն այն է, որ վերջերս խաղամոլությունը շատ է տարածվել, եւ շատ ու շատ մարդիկ տուժել են դրանից, որովհետեւ վերահսկողությունը շատ թույլ է իրականացվում, եւ խաղում են գրեթե բոլոր տեղերում եւ բոլորը։ Դրանից ընտանիքներ են վարի գնում, մարդիկ պարտքերի տակ են ընկնում, տներ են կորցնում, բաժանվում են դրա պատճառով եւ այլն։ Ուստի էդ մասը կարգավորել էր պետք»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Փոփոխությունները տեղի են ունենալու «Վիճակախաղերի մասին» եւ «Ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում։ Այս օրենքներում փոփոխությունների արդյունքում կետ է ավելացվելու, որով հանրային նշանակության օբյեկտները՝ գազալցակայան, ռեստորան, ինտերնետ-ակումբ եւ այլն, պարտավոր են սահմանափակել ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող կայքերի հասանելիությունը։ Իսկ որ օբյեկտը որ խախտի այս օրենքը, կտուգանվի՝ առաջին անգամ 1 միլիոն դրամի չափով։ Քաղաքացին այս օրենքի ընդունումից հետո հնարավորություն կունենա խաղալ միայն տանը՝ իր սեփական համակարգչով ու անձնական բանկային քարտի հաշվեհամարով եւ փաստացի զրկված կլինի, այսպես ասած, «բեթշոփերից»։ Սրա նպատակն այն է, որ, ինչպես նշեց նախագծի հեղինակը, մարդիկ չեն կարողանա այլեւս իրենց վերջին գումարը, կնոջ ոսկեղենը կամ տունը որպես խաղադրույք տարվել կանխիկ գործարքով։ Միայն կկարողանան ինտերնետով իրենց տնից, անձնական հաշվեհամարով գրանցվել եւ հաշվին եղած գումարի չափով խաղադրույք կատարել, շահած գումարն էլ կստանան էլի նույն եղանակով՝ կփոխանցվի հաշվեհամարին։ Գումարը սպառվեց՝ այլեւս խաղադրույք չեն կարողանա կատարել։

Դիտարկմանը, թե այս օրենքի ընդունումը կարո՞ղ է հարուցել բուքմեյքերական ընկերությունների դժգոհությունը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքն այս առիթով խոսել է արդեն դրանցից մեկ-երկուսի հետ։ «Մի ընկերություն խնդրել է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը երկարացնել, մյուս ընկերությունը նույնպես դրա հետ համաձայնել է, եւ մենք միայն ժամկետի հետ կապված ենք խնդիր ունեցել»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ընդառաջ են գնացել խնդրանքին եւ համաձայնել են, որ օրենքը սկսի կիրառվել ընդունումից 1 տարի, ոչ թե 60 օր հետո։ Նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ նույն ոլորտին վերաբերող մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներից Հրաչյա Հակոբյանը։ Նրա նախաձեռնությունն էլ վերաբերում է այդ նույն կազմակերպությունների գովազդի սահմանափակմանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12