Օրենքով թույլատրված բոլոր միջոցներով պաշտպանելու ենք տարածքում աշխատող համայնքի բնակիչների անվտանգությունը.«Լիդիան Արմենիա»

03.09.2020 21:20
3720

«Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն։ Ապօրինություն իրականացնողները բացառապես «Լիդիանի» ներքին գործը հանդիսացող պահնորդական ծառայության փոփոխության շուրջ շարունակում են ցուցաբերել կասկածելի հետաքրքրություն՝ ապատեղեկատվություն տարածելով։ Հարկ ենք համարում պարզաբանել.

«Հատուկ անվտանգության ծառայություն» պահնորդական նախորդ ընկերության հետ «Լիդիանի» պայմանագրային հարաբերությունները լրացել են սեպտեմբերին և այն հանգամանքը, որ հենց սեպտեմբերի 1-ից տարածքի հսկողությունը սկսեց իրականացնել նոր պահնորդական ծառայությունը, առավել քան ակնհայտ է դարձնում, որ պահնորդական ծառայության նախապես ծրագրված փոփոխությունը պայմանավորված է պայմանագրի դադարեցմամբ և ոչ որևէ այլ հանգամանքով։

Երկրորդ՝ ի հեճուկս անհեթեթ ակնարկների, համապատասխան իրավասու մարմնի եզրակացության համաձայն նախորդ պահնորդական ծառայության գործունեությունը կասեցվել էր մասնակի՝ որոշակի թվով աշխատակիցների մոտ գործող անհատական վկայականների բացակայության պատճառով։ Պահնորդական ընկերությանը տրվել էր ժամանակ՝ փաստաթղթային խնդիրը շտկելու համար: Ամուլսարում նախորդ պահնորդական ընկերության գործողությունների տեսանկյունից որևէ այլ իրավական խնդիր չի մատնանշվել:

Եվ վերջապես, անկախ այս հանգամանքից, «Լիդիան Արմենիան» ինչպես և ծրագրել էր, ներգրավել է նոր պահնորդական ընկերություն։ Այս և ցանկացած հաջորդ պահնորդական ընկերությունը ոչ պակաս, ու անհրաժեշտության դեպքում էլ ավելի նախանձախնդիր է լինելու օրենքով թույլատրված բոլոր միջոցներով Ամուլսարի տարածքի և այնտեղ աշխատող համայնքի բնակիչների անվտանգությունը պահպանելու, ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից իրականացվող ցանկացած ոտնձգություն ու սադրանք կանխելու գործառույթը։

«Լիդիանը» շարունակում է համարել, որ ոստիկանությունը պատշաճ չի կատարում համայնքների բնակիչների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված իր գործառույթը՝ մի դեպքում տարօրինակ հետևողականություն դրսևորելով մի քանի պահնորդի վկայականների հարցում, մյուս դեպքում՝ արդեն երկու տարի անտեսելով այդ տարածքում օրենքի ու համայնքների հազարավոր բնակիչների իրավունքների շարունակական խախտումը։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11