«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական արտադրողները մասնակցում են Դուբայի «MENOPE 2018» միջազգային ցուցահանդեսին

19.11.2018 15:41
1179

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո հայկական 9 արտադրողներ մասնակցում են նոյեմբերի 18-20-ը Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի ամենամյա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց սերտիֆիկացված և անցումային օրգանական արտադրանքը` մեղր, չրեր, բնական հյութեր և բուսական թեյեր, շուրջ 10 000 մասնագիտացված այցելուներին:

Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ առանձնահատուկ գործարար միջոցառումն է: Ինչպես նախորդ տարի, այս տարվա մասնակցությունը կազմակերպել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը, որը ֆնանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆնանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ սերտ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսությունը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է: «Մեր երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեծ ներուժ ունեցող հեռանկարային ուղղություն է, որը նաև արտահանման մեծ հնարավորություններ ունի, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը խրախուսելու օրգանական արտադրանք ստեղծող ֆերմերներին։ Այս հարցում արժանահիշատակ է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի հետ համագործակցությունը, որի շնորհիվ մեր ֆերմերները հնարավորություն ունեն ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել իրենց արտադրանքը և տեղ զբաղեցնել այդ շուկաներում։ Որպես պետական աջակցության հնարավոր տարբերակ՝ այժմ քննարկում ենք նաև օրգանական սերտիֆիկացման ծախսերի սուբսիդավորման հնարավորությունը, ինչը հուսով ենք ևս մեկ կարևոր խթան կդառնա երկրում օրգանական գյուղատնտեսության ծավալների ավելացման համար»,-նշել է նախարարի պաշտոնակատարը:

«Եվրոպական միությունում մեծ պահանջարկ ունի առանց արհեստական բաղադրիչների, առողջ, բնական, քիչ շաքարով արտադրանքը: Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ և առավելություն է, որ շատ ընկերություններ ԵՄ աջակցության շնորհիվ ունեն օրգանական հավաստագիր», - նշել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին. «ԵՄ-ն օգնում է գյուղատնտեսներին Հայաստանի տարբեր շրջաններում բարելավել արտադրության և քանակը, և որակը, գտնել շուկաներ, ինչպես նաև խթանում է արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ: Իր հերթին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ճանապարհ է հարթում ավելի խորը համագործակցության, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտների, այդ թվում` գյուղատնտեսության, ավելի սերտ կապեր հաստատելու նոր հնարավորությունների ստեղծման համար»:

«Ավստրիան, որպես Եվրամիության օրգանական գյուղատնտեսության ոլորտի առաջնորդ, հպարտությամբ է աջակցում Հայաստանի անցմանը օրգանական գյուղատնտեսությանը: Մեր գործունեության հիմնական ուղղություններից է աջակցել արտադրողներին մուտք գործելու միջազգային շուկաներ, իսկ այդ առումով արաբական աճող շուկան շատ խոստումնալից է Հայաստանի օրգանական և բնական արտադրանքների համար», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40