Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: