«Որոտանի» որոտը

27.06.2014 16:32
1971

Մեր ունեցած տեղեկություններով՝ կառավարությունը չափազանց մոտ է «Որոտան հիդրոկասկադի» վաճառքի գործարքը չեղյալ համարելուն: Ըստ այդմ՝ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:

Այս տարվա հունվարի 29-ին Երեւանում ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ ամերիկյան ընկերությունը 120 մլն դոլար էր վճարելու Որոտանի հիդրոկասկադի համար ու եւս 70 միլիոն դոլարի ներդրում պետք է աներ: Գործարքը, ըստ այդ պայմանագրի, պետք է ավարտված լիներ մինչեւ ապրիլի կեսը, սակայն մինչ օրս այն չի ավարտվել, եւ գումարը վճարված չէ: Ո՛չ ամերիկյան կողմը եւ ո՛չ էլ ՀՀ կառավարությունը սպառիչ բացատրություններ չեն տալիս, թե ինչ խնդիրներ են ծագել: Կառավարությունից ստացվող ոչ պաշտոնական տեսակետի համաձայն՝ գործարքը չեղյալ համարելն իրականում ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական եւ ներիշխանական դրդապատճառներ ունի: Խնդիրն այն է, որ դա Հայաստանի էներգետիկ համակարգի միակ օբյեկտն է, որը պետք է ձեռք բերեր ոչ ռուսական ընկերություն: Այս գործարքը բացասական է գնահատել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որի հեղինակած չափազանց կասկածելի գործարքներով ժամանակին օտարվել են էներգետիկ խոշոր օբյեկտներ:

www.armtimes.com, 24 հունիսի 2014թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34