Որոտանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքը հերքվել է, պարզվել են դեպքի իրական հանգամանքները

29.05.2018 21:28
1534

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. մայիսի 28-ին «shamshyan.com» լրատվական կայք-էջում հրապարակվել է «Սյունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում. Գորիսում «մեծն» քննիչն իր գործողություններով Որոտանում հասունացնում է վենդետա. սպանության գործով իրականությունը փորձում է օգտագործել՝ անմեղի նկատմամբ վրեժխնդիր լինելով» վերտառությամբ հոդվածը, որտեղ անդրադառնալով 2018թ. ապրիլի 1-ին Գորիս համայնքի Որոտան բնակավայրում տեղի ունեցած միջադեպին՝ խեղաթյուրված են ներկայացվել քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքները:

«Հոդվածագիրն իր ընթերցողներին է տրամադրել ոչ ճիշտ տեղեկատվություն՝ ձևավորելով թյուր, աղավաղված հանրային կարծիք՝ թե, իբր, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ նրա փոխարեն անմեղ անձ է կալանավորվել։ Մինչդեռ՝ ճիշտ հակառակն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում  նշվում է.

«Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 1-ին ահազանգ էր ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանը։ Վերջինս վիրահատության ընթացքում մահացել էր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել էր, որ 45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։

2018թ. ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտանի բնակիչ Մ.Հակոբյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ից 21:00-ի սահմաններում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համագյուղացի Ռ.Օհանջանյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել իրեն և իր աներորդուն, որի ընթացքում ինքը ձեռքին եղած դանակով հարվածել է նրան և դիմել փախուստի, իսկ դանակը նետել է Որոտան գետը:

Քննությամբ ձեռք բերված նախնական ապացույցների և ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա՝ Մ.Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ քննիչը շարունակել է իրականացնել մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տվել ոստիկանության ստորաբաժանումներին, ստուգել մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները։

Արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքներն առ այն, որ Ռոմիկ Օհանջանյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Մ.Հակոբյանը, այլ՝ նրա աներորդին, որը հիմնավորվել է նաև մի շարք այլ անձանց ցուցմունքներով։

Այսպես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած տարաձայությունները պարզաբանելու համար Որոտանի բնակիչները հանդիպել են «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում, որտեղ Մ.Հակոբյանի աներորդին՝ Է.Մարկոսյանը, Ռ.Օհանջանյանից պարզաբանումներ է պահանջել՝ նույն օրն ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր փեսային հայհոյելու համար, ինչի ժամանակ էլ տուժողին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Է.Մարկոսյանի կողմից Օհանջանյանին դանակով հարվածելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել բազմաթիվ վկաներ, ովքեր դրանք պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018թ. ապրիլի 27-ին դատախազը որոշում է կայացրել Մ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին՝ նրա արարքում սպանության հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Փաստական տվյալների համակցությամբ՝ քննիչն Օհանջանյանի սպանության համար մեղադրանք է առաջադրել Մ.Հակոբյանի աներորդուն՝ Է.Մարկոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով Ռ. Օհանջանյանը ճանաչվել է տուժող, իսկ նրա կինը` տուժողի իրավահաջորդ:

Նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաբջջաբանական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, ստացվել են հեռախոսահամարների վերծանումները և զննվել:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ՝ անկախ նրանից, որ հարազատական կապեր ունեցող անձը փորձել և փորձում է ստանձնել կատարված սպանության պատասխանատվությունը»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34