Որքա՞ն աշխատավարձ կստանանք հիմա և երեք տարի անց. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը

04.12.2018 16:21
1177

Եկամտահարկը բոլորի համար ուզում են սահմանել 23%, իսկ երեք տարի անց իջեցնել մինչև 20%։

Մոտակա 3-4 տարիների ընթացքում ՀՀ–ում ֆիզիկական անձանց եկամտահարկը միջին 25%-ից կիջնի մինչև 20%։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում բարեփոխումների փաթեթը։

Նախագծի համաձայն` հարկն առաջարկվում է իջեցնել։ Նրանք, ովքեր այսօր մինչև 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում, վճարում են 23%, ովքեր ավելի բարձր`28% են վճարում (օրինակ` եթե 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում,  23% վճարում են 150 հազարից և 28% 50 հազարից)։ Իսկ նրանք, ովքեր 2 մլն–ից ավելի են ստանում, գերազանցող մասի համար վճարում են 36%։

Հիմա հարկն առաջարկվում է դարձնել միասնական` 23% բոլորի համար։ «Իհարկե ունևորների համար հարկը նույնն է մնում։ Սակայն մենք գոնե այն կնվազեցնենք ավելի բարձր աշխատավարձերից, իսկ դա նշանակում է խթան կառաջացնենք բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով և բարձր աշխատավարձներով նոր ձեռնարկություններ ստեղծելու համար», – նկատեց Պողոսյանը։

Բացի այդ, հետագա երեք տարիների ընթացքում նախատեսվում է հարկը տարեկան իջեցնել 1%, մինչև հասնի 20%–ի։

«Երբ ընդունվի օրենքը, նախանշվածն արդեն տեղի կունենա», – նկատեց Պողոսյանը։

Նշենք, որ եկամտահարկը 20% դառնալու դեպքում, կաճեն կուտակային կենսաթոշակի վճարները` 2,5%–ից դառնալով 5%։

Ավելի վաղ քննարկվում էր նաև ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար հարկը նվազեցնելու տարբերակը։ Օրինակ` մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողներից առաջարկվում էր մի մասը չհարկել։ Սակայն այդ տարբերակը դեռ չի քննարկվում։

Նկատենք, որ Հայաստանի վարձու աշխատողների 45%–ը ամսական մինչև 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Նվազագույն կենսաապահովման բյուջեն տարեկան մեկ մարդու հաշվարկով (պարենային և ոչ պարենային ապրանքներ, ինչպես նաև կոմունալ ծառայություններ) 62 330 դրամ է գնահատվում 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով։ Այն հաշվարկում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն, սակայն ոչ պաշտոնական կարգով։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40