34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Սումգայիթում կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներ և զանգվածային տեղահանություն

27.02.2022 19:25
1096

1988 թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանում՝ ինտերնացիոնալ հորջորջված Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ և զանգվածային տեղահանություններ, որոնք անառարկելիորեն կրում են միջազգային իրավունքի սահմանած «ցեղասպանություն» հանցագործության հատկանիշները:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Ականատեսների վկայությունների և դեպքերի վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ սումգայիթյան ցեղասպանությունը կազմակերպել են Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները, որոնց նպատակն էր ահաբեկել հայությանը` հարկադրելով հետ կանգնել Արցախի ազգային-ազատագրական պայքարից, ստեղծելով արցախահայության արդար պահանջի բավարարման անհնարինության պատրանք: Որոշ վերլուծաբանների կարծիքով` հայերի ցեղասպանությունը նախատեսված էր Ասկերանում, սակայն, այստեղ փետրվարի 22-ին դիմադրության հանդիպելով, ամբոխը նահանջեց: Ադրբեջանի իշխանություններն ընտրեցին Սումգայիթը: Իսկ ինչո՞ւ հենց Բաքվից ոչ այնքան հեռու այդ բնակավայրը: Կռահել կարելի է, որ այդտեղ բնակչության թվաքանակը և տնտեսական կշիռը ադրբեջանցիներին հանգիստ չէին տալիս: Ինչպես հայտնի է, Սումգայիթը կառուցվել և Ադրբեջանի երրորդ քաղաքն էր դարձել հենց հայերի գործուն մասնակցությամբ: Հարկ է ուշադրություն դարձնել, որ շինարարների և բնակություն հաստատածների զգալի մասը հենց Արցախից էր կամ ծագումով էր այստեղից: Հետևաբար, Սումգայիթի ցեղասպանությունն ուղղված էր Արցախի ու արցախահայերի դեմ, և սխալված չենք լինի, որ փետրվարի 22-ի հարձակման հետ փետրվարի 27-29-ի ոճրագործությունները համարենք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի սկիզբ: Երեք օր շարունակվող սպանդի ու ջարդարարների անօրինակ դաժան գործողությունների հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել է, հարյուրավոր քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, բռնաբարվել են մեծ թվով անչափահասներ, ջարդերից մազապուրծ շուրջ 18 հազար հայ փախստական ապաստան է գտել Հայկական ԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում, ինչպես նաև ԽՍՀՄ այլ հանրապետություններում», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

Մեր զրուցակիցը, անդրադառնալով սումգայիթյան դասերին, նշեց, որ նախ և առաջ հայ ու ադրբեջանական հանրություններն անհամատեղելի են. միշտ պետք է հիշել, որ այն հանրությունը, որ զավթել է մեր պատմական հայրենիքը ու նպատակադրվել է մնացյալ ազգաբնակչության տեղահանության միջոցով տեր դառնալ նաև վերջին հողակտորին, նրա հետ կողք-կողքի ապրել հնարավոր չէ: Հայ բնակչությունը, որտեղ էլ որ գտնվելիս լինի, պետք է միշտ ընդունակ լինի ինքնակազմակերպվելու, ամեն մի ծայրահեղ իրավիճակում դիմելու ինքնապաշտպանության՝ ապահովելով իր ֆիզիկական գոյությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40