Որքա՞ն պարգևավճար են ստացել Սյունիքի անունով ներկայացվող իշխանավորները Ամանորի նախօրեին և ինչի՞ համար

19.01.2026 10:59
2528

Սյունիքում նույնպես զարմացած են հանրապետության իշխանական վերնախավին Ամանորի նախօրեին՝ հույժ գաղտնիության պայմաններում բաժանած պարգևավճարների մասին բացահայտված տեղեկատվությունից։

Մարդկանց հետաքրքրում է՝ ի՞նչ հիմնավորումներով են բարձր աշխատավարձ ստացող, եռամսյակային պարգևավճարներ ստացող, 13-րդ աշխատավարձ ստացող իշխանավորները տարեվերջին միլիոնավոր դրամների հասնող պարգևավճար ստացել։

Մեր հետևորդներին՝ այդ համապատկերի վրա, հետաքրքրում է հատկապես հարցը, թե Սյունիքի անունով ներկայացող վերոնշյալ իշխանավորներից յուրաքանչյուրը որքա՞ն պարգևավճար է ստացել տարեվերջին և ո՞ր մի կատարած աշխատանքի կամ ո՞ր մի ծառայության համար։

Պարգևավճարների այս բումը տեղիք է տվել մեկ այլ հարցի ևս՝ որքա՞ն պարգևավճար է տրվել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին՝ կոնկրետ անունները նշելով, 2025 թվականի ամբողջ ընթացքում։

Վերջին այդ հարցը, որքան էլ տարօրինակ է, բարձրացրել են Սյունիքի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ։

Սյունիքի անունով ներկայացող այդ իշխանավորները, կարծում ենք, կհարգեն հանրային հետաքրքրությունը և ամենակարճ ժամանակամիջոցում, յուրաքանչյուրն իր մասով, կպատասխանի բարձրացված հարցերին։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22